Արևմուտքի երկրները սիրում են շռայլ խոստումներ տալ։ Նրանցից հաճախ ենք լսում յուրաքանչյուր հային ականջահաճո աջակցության խոսքեր։ Սակայն վերջին իրադարձությունները ստիպում են կասկածի տակ դնել նրանց մտադրությունների հաստատակամությունը։
Անցյալ շաբաթ Ռուսաստանը հրաժարվել էր երկարաձգել Սև ծովով Ուկրաինական նավահանգիստներից հացահատկի և պարենի անվտանգ տեղափոխման մասին համաձայնագիրը: Պայմանավորվածությունը, որն ազդում էր համաշխարհային տնտեսական և քաղաքական իրավիճակի վրա, չեղյալ է հայտարարվել ։
Ռուսաստանի շարժառիթները պարզ են. նախ՝ Արևմուտքն իր կողմից չի կատարել որևէ պարտավորություն, երկրորդ՝ առավել կարիքավոր երկրներին աջակցելու Եվրամիության հռչակած բարի մտադրություններն անգամ մոտ չեն իրագործմանը։
Նույնիսկ ՄԱԿ-ն է խոստովանել, որ արտահանված 33 մլն տոննա հացահատկից միայն 2,3%-ն է մատակարարվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի՝ պարենի պակասից տառապող երկրներին: Իսկ դրանց ավելի քան մեկ երրորդը (38%) կանխատեսելիորեն բաժին է հասել Եվրամիության երկրներին։
Չնայած անհերքելի փաստերին՝ արևմտյան քաղաքական գործիչները և մեդիա ռեսուրսները չվարանեցին մեղադրել Ռուսաստանին «նոր ագրեսիայի» մեջ, իբր՝ գործարքից դուրս գալը վտանգում է համաշխարհային պարենային անվտանգությունն ու եկամտից զրկում ուկրաինացի արտահանողներին։
Բայց անհասկանալիորեն շատ ավելի աննկատ անցան լուրերն այն մասին, որ Ուկրաինային սահմանակից հինգ երկիր՝ Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան, Սլովակիան և Ռումինիան, դիմել է ԵՄ խորհրդին՝ պահանջելով երկարաձգել Ուկրաինական հացահատկի ներկրման ժամանակավոր արգելքը սեպտեմբերի 15-ից հետո և մինչև տարեվերջ։ Արդյո՞ք սա խոչընդոտ չէ ուկրաինացի արտահանողների համար ։
Ավելի կարևոր է անվտանգության գործոնը։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ հացահատիկի գործարքի դադարեցումից հետո Ուկրաինայի նավահանգիստներից բեռնատար նավերն ուղեկցելու համար ԱՄՆ-ն հրաժարվում է ռազմանավեր ուղարկել: Նմանատիպ դիրքորոշում է որդեգրել նաև Թուրքիան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում նրա նախկին դեսպան Հուսեյն Դիրիոզը։ Իսկ թուրքական Milliyet թերթը գրում է, որ նման որոշումը կխախտեր Մոնտրյոյի կոնվենցիան։
Իսկ հիմա հիմնական հարցը. ի՞նչ հետեւություններ պետք է անեն այս իրավիճակից Հայաստանն ու նրա քաղաքացիները։
Ցավոք, մենք մեր կամքով դառնում ենք այլ երկրներից չափազանցված սպասումների պատանդը։ Այդպես է եղել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեպքում, նույնը կանխատեսվում է ԱՄՆ-ի և Եվրամիության պարագայում։
Հուլիսի 25-ին կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ այժմ բանակցություններում ակտիվությունը շատ ավելի մեծ է Արևմտյան հարթակներում: Բայց դա կարելի է տեսնել անգամ առանց նրա հայտարարությունների։ Հենց միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործնականում չի լքում ԱՄՆ-ն ու Եվրոպան, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ ակտիվորեն «փորձ է հավաքում» ամերիկացի զինվորականներից։ Իսկ որքա՜ն շնորհակալական հայտարարություններ ենք լսում Հայաստանի ղեկավարներից՝ ուղղված եվրոպացի դիտորդներին, որոնք պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում։
Հենց այս ֆոնին մեզ չէր խանգարի ուշադրություն դարձնել Ուկրաինայի օրինակին, որին Արևմուտքը շռայլորեն մատակարարում և ամեն կերպ աջակցում է։ Ու այդ աջակցությունը վիթխարի է, տասնյակ, իսկ գուցե նույնիսկ հարյուրավոր անգամ գերազանցում է այն, ինչ արվում է Հայաստանի համար։ Միայն մեկ պայման կա՝ մատակարարվող զենքը պետք է օգտագործեն իրենք՝ ուկրաինացիները։ Հենց խոսքը վերաբերում է հակամարտությանը ուղղակի միջամտության հեռանկարին, արևմտյան դաշնակիցներն անմիջապես մի կողմ են քաշվում։
Այս առումով մենք չպիտի պատրանքների մեջ ընկնենք և հավատանք, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան մեզ կպաշտպանեն Ադրբեջանի և, առավել ևս, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հակամարտության դեպքում։ Առավելագույնը, ինչի հույսը մենք կարող ենք ունենալ, բարոյական աջակցությունն է, քանի որ նույնիսկ այն զենքը, որը կարող էր մեզ տալ Արևմուտքը, այնտեղ այժմ պակասում է։ Իսկ հեռադիտակներով ու նոթատետրերով զինված եվրոպացի դիտորդները, ամենայն հավանականությամբ, շտապ տարհանվում են, քանի որ նրանց կյանքը Եվրամիության համար շատ ավելի արժեքավոր է, քան հայերի կյանքը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Երկու փակ դռների (Արևմուտք,Ռուսաստան) ետևից խոստումներ,հրահանգներ են հնչում։
Քադաֆուն ,որպես հանցագործի արևմուտքը գլխատեց։120.000 արցախցուն սովամահության դատապարտած Ալիևին հանցանքն առերևույթ իսկ չեն դատապարտում։Ռուսաստանն ,որն մինչ կրծքսավանդակը խրված է ճահիճի մեջ, իր “город за городом” .խաղի կանոններից չի հրաժարվում։
Հ.Գ. Ի՞նչ անել։ Պառակտված քաղաքական խմբերը պետք է միավորվեն այս իրավիճակի ելքը փնտրելու համար։ Միավորվել, թե՞ հայրենիք կորցնել, այս է մեր ժամանակների դիլեման։
Պայքարող ազգին թշնամին էլ է հարգում։
Ճիշտ է ասված, պայքարող ազգին թշնամին էլ է հարգում։Իսկ հայ ազգը սովորել է հույսը դնի ուրիշի վրա։ Մինչև հիմա մենք չհասկացանք որ ոչ ոք իր կյանքը չի վտանգի հայի համար եթե այնտեղ շահ չկա։Հայը առաջին հերթին մտածում է իր ընտանիքի մասին, բայց պետք է մտածել երկրի, պետության մասին։ Պետք է ամեն մարդ սկսած ղեկավարից մտածի պետությունը հզորացնելու , հզոր երկիր ունենալու մասին, այն ժամանակ քո հետ հաշվի կնստեն,քեզ կհարգեն,կվախենան հարձակվել քո վրա, իսկ դու չես մտածի,ոնց անես ընտանիքտ ապահով տեղ տանես, վտանգից հեռու։Այն ժամանակ դու և քո ընտանիքի անդամները կապրեն հզոր երկրում։ Իսկ հիմա ամեն մարդ մտածում է իր մասին։