Մի՛ պղտորիր աղբյուրը, որից ջուր ես խմում

Վերջին ժամանակների իրադարձությունները վկայում են այն մասին,որ Անդրկովկասի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ։ Ոչ այն պատճառով, որ Մոսկվան հատուկ խառնվում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ցույց տալով իր նշանակալիությունը և նպատակ ունենալով ինչ-որ մեկից ինչ-որ բան պոկել, այլ զուտ այն պատճառով, որ առանց նրա չի ստացվում լուծել կամ թեկուզ մեղմել լարվածությունը առկա որևէ խնդրահարույց հարցով, առաջին հերթին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով։

Այսօր մեծ հաշվով դրանից է կախված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ Խնդրի պատմությունը հայտնի է՝ վերջին ժամանակներս այդ հարցի լուծմամբ զբաղվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ։ Մշակվել են Մադրիդյան սկզբունքները, Կազանի բանաձևը, ձևակերպվել են ռուսական առաջարկները։

Ցավոք բազմակողմանի ձևաչափում փոխադարձ ընդունելի լուծումների հնարավոր չեղավ հանգել։ Ադրբեջանը և Հայաստանը չճանաչված Հանրապետության պատկանելիության հարցի շուրջ դիվանագիտական հարթակում փոխանակվելով փոխադարձ խայթոցներով՝ պատրաստ չէին երկկողմ զիջումների, դրանով իսկ տարածաշրջանը պահում էին մշտական լարվածության մեջ։

Այդ թեմայի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը բնութագրող ամենահիշված արտահայտությունը Ն․Փաշինյանի հետևյալ արտահայտությունն է BBC-ին տված հարցազրույցի ժամանակ՝ «Արցախը Հայաստանն է, հայերի երկիրն է»։

Իսկ Ադրբեջա՞նը։ Ինչու՞ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքը չէ։ Մենք կածում ենք, որ նույն հարցադրումն արել է նաև Ի․Ալիևը՝ կարդալով հայ «ժողովրդական վարչապետի» այդքան կտրուկ հայտարարությունը։

Ամբողջությամբ այդ հարցին նա կարողացավ պատասխանել բավականին արագ՝ 44-ամյա պատերազմի ավարտից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Ադրբեջանը իր հսկողությունը վերականգնեց Ղարաբաղի 5 շրջանների նկատմամբ, իսկ Ն․Փաշինյանը ներքաղաքական բարդ իրավիճակում հազիվ պահպանեց վարչապետի իր աթոռը։

Նշենք, որ լիակատար ջախջախումից և Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստից Հայաստանին փրկեց հենց Ռուսաստանը, որը կարողացավ կանգնեցնել արյունահեղությունը՝ պայմանավորվելով Բաքվի և Երևանի հետ կարգավորման գործընթացը շարունակել ոչ թե հրանոթների կրակի տակ, այլ դիվանագիտական մակարդակով։

Մոսկվան ուղարկեց իր խաղաղապահ առաքելությունը, որի նպատակը անվտանգության ապահովումն է, այդ թվում նաև Լաչինի միջանցքում։

Հայաստանի արևմտյան բարեկամներից որևէ մեկը Հայաստանի և նրա ժողովրդի համար արե՞լ է ավելին, քան Ռուսաստանը։ Ո՞վ կարողացավ կանգնեցնել ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մատույցներում։ Ոչ ո՛ք։

Այդ դեպքում ինչու՞ փրկված Ն․Փաշինյանը և հայ ժողովուրդը այդքան արագ մոռացան այդ մասին և չեն ցանկանում կատարել իրենց վրա վերցրած պարտականությունները՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների դրույթների՝ ստիպելով Բաքվին անցնել «կարմիր գիծը»։

Պատասխանը պարզ է՝ հայկական ղեկավարությունը չունի սեփական դիրքորոշումը և այնքան է կախված Արևմուտքից, որ անգամ հիմա է փորձում իր անհաջողությունների և ձախողումների մեղքը գցել Ռուսաստանի վրա։

Դրա ապացույցը այս օրերին Լաչինի միջանցքում տիրող իրավիճակն է։

Դեկտեմբերի 12-ից ԼՂՀ-ն Հայաստանին կապող Ստեփանակերտ – Գորիս ճանապարհը փակվել է ադրբեջանական էկոակտիվիստների մասսայական կուտակման արդյունքում, նրանք հայերից պահանջում են դադարեցնել Ղարաբաղի բնական ռեսուրսների շահագործումը և  պայմաններ ստեղծել  էկոլոգիական մոնիթորինգի խմբի աշխատանքների համար։

Անկասկած, դա Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարերային ակցիան չէ, այլ Բաքվի ստույգ հաշվարկը Երևանի վրա ճնշում գործադրելու համար, որը փորձում է ձմռանը պասիվացնել բանակցային գործընթացը և հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը՝ տատանվելով փաստաթղթի Վաշինգտոնյան և Մոսկովյան տարբերակների միջև։

Նաև Բաքվի համար վերջին կաթիլը դարձավ Ռ․Վարդանյանի՝ ԼՂՀ-ում ղեկավար պաշտոն ստանձնելը, որը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից իր խոսքով Արցախը պահպանելու համար։

Իրականում Ն․Փաշինյանի և Ա․Հարությունյանի լուռ համաձայնությամբ  Ռ․Վարդանյանի՝ պետական նախարար նշանակվելը կարծես Ռուսաստանի և Ադրբեջանի առճակատման փորձ է (Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբացի հարցով բանակցություններ պատրաստ է վարել  միայն համաձայնեցված անձի հետ) դրանով իսկ կատարվող իրադարձությունների պատասխանատվությունը իր վրայից հանելով և հրավիրելով ուշադրությունը այլ խնդիրների վրա։

Արդյունքում, Ռուսաստանը հերթական անգամ հետաքրքրված անձանց հետ բանակցությունների ճանապարհով կարողացավ լուծել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, բացի դրանից նաև դադարեցնելով Լեռնային Ղարաբաղի գազի շրջափակումը։

Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորումը դեռ հեռու է, և մեր կարծիքով Մոսկվան դեռ մեկ անգամ չէ ստիպված լինելու Բաքվի և Երևանի միջև կամուրջներ կապել, զուտ այն պատճառով, որ այլևս ոչ ոք չի կարող դա անել։

Չէ որ նրանք, մենք նկատի ունենք Հայաստանի արևելյան բարեկամներին, կարող են միայն բարձրագոչ հայտարարություններ անել, վճիռներ կայացնել, մեղադրել, իսկ այ պայմանավորվել և մարդկանց շահերից ելնելով լուծել խնդիրները՝ դբարդ աշխատանք է, որը պահանջում է իրավիճակի գիտակցում և համապատասխան հմտություններ։

Այդ ճանապարհին Մոսկվային սպասում են սադրանքներ, մեղադրանքներ, սպառնալիքներ, բայց այդպիսին է նրա ճանապարհը՝ ուժեղ պետության ճանապարհը։

Վերջիվերջո Ռուսական խաղաղապահ ուժերը կարող են լքել տարածաշրջանը և ինչով այդ ամենը կավարտվի՝ հերթական պատերազմով, որը ողբերգություն կդառնա թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ հազարավոր մարդկանց համար։

Իսկ նրանք, ովքեր փորձում են ռուս խաղաղապահներին փոխարինել (ԱՄՆ, ԵՄ և մնացածը), արդեն ցույց են տվել, թե ինչպես են լուծում խնդիրները Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և այլ օրինակներով, իրենցից հետո մոխիր և ավերածություններ թողնելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև