“Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն” ՓԲԸ-ում պատմել են շարժական կազմի 45 նոր վագոնների ձեռքբերման պլանների մասին։ Դրանք կփոխարինեն 1976 թվականի արտադրության արդեն հնացած վագոնները։ Նշվում է, որ մրցույթը կհայտարարվի մոտակա ժամանակներս։
Նոր վագոնները կհամապատասխանեն մայրաքաղաքի մետրոյի բոլոր պահանջներին։ Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենը սպասարկում է ավելի քան 400 000 ուղևոր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան