Մայրաքաղաքի տրանսպորտը շարունակում է նորանալ։ Ինչպես հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը երկաթգծի թարմացման պլանային աշխատանքների համար մայրաքաղաք արդեն հասցվել է 4 կմ ռելսեր։ Աշխատանքները կսկսվեն մոտակա ժամանակներս և կտևեն մոտավորապես 2 ամիս։
Նշվում է նաև, որ պլանավորվում է պայմանագիր ստորագրել մայրաքաղաքի մետրոյի համար 32 անիվային զույգ գնելու վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանը այդ նպատակով հատկացրել է 400 մլն դրամ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան