Մայրաքաղաքի մետրոպոլիտենը արձագանքել է Երևանի “Հանրապետության հրապարակ” մետրոյի կայարանի պատերի գույնի ընտրությունից դժգոհ ուղևորների բողոքներին։ Քանի որ սյուների միջև ընկած տարածության դեղին գույնը հավանություն չի ստացել, մետրոյի ղեկավարությունը որոշել է այդ հատվածները մոխրագույն ներկել։
Ինչպես հայտնել են Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում քաղաքացիների կոչերին արձագանքելու մասին որոշումը ընդունվել է անհապաղ, և կայարանի ներկման աշխատանքները կազմակերպվել են առավելագույնս արագ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան