Մեքենա կայանելը թանկանում է

 | 

Մայրաքաղաքի իշխանությունները քննարկում են Երևանում մեքենայի կայանման վճարի բարձրացում մի քանի անգամով։ Տարածքի տարեկան արժեքը ենթադրվում է այժմյան 12 հազար դրամից դարձնել միանգամից 160 հազար դրամ, եթե խոսքը մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մասին է։ Օրավարձը կարող է աճել 4 անգամ։

Նախագիծը ենթադրում է, որ կայանման օրավարձը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և պողոտաներում 500 դրամից կդառնա 2000 դրամ, իսկ կայանման մեկ ժամը 100 դրամից կդառնա 300։ Այլ շրջաններում կայանման մեկ ժամը կարող է արժենալ 1000 դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև