Մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը

 | 

Այսօր Երևանում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա “Գազպրոմ Հայաստան” սպորտային համալիրում այսօր և վաղը։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնել է, որ մրցաշարին կմասնակցեն մոտ 300 մարզիկներ աշխարհի 17 երկրներից։ Նրանք տիտղոսների համար կպայքարեն 26 քաշային կարգերում։

Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը ներկայացնում են Կարեն Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Նարեկ Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Աբրահամյանը, Կառլեն Մախինյանը, Բորիս Շատվերյանը, Արթուր Հակոբյանը, Վահագն Չալյանը, Գոռ Հարությունյանը, Արսեն Խանջյանը, Արման Եսայանը, Արման Մանուկյանը և Դավիթ Հարությունյանը։
Կանանց հավաքականում հանդես կգան Արփինե Ամիրյանը, Աննա Այվազյանը, Մելինե Մամիկոնյանը, Անի Մարտիրոսյանը, Նանե Հակոբյանը, Նելլի Ավետյանը և Աննա Մկրտչյանը։
Մրցումներ տեղի կունենան նաև մարտական սամբոյի թիմերի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև