Հայաստանի հրթիռամոդելավորման Ասոցիացիան պլանավորում է երկրում դպրոցական խմբակներ կազմակերպել։ Դրանք կաշխատեն Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արդեն գործող դպրոցական ինժեներական ArMath լաբորատորիաների աջակցությամբ, որտեղ դասավանդվում են ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ։
Անցյալ տարի Ասոցիացիան Հայաստանում դպրոցական թիմերի շրջանում կազմակերպել էր տիեզերական սարքավորումների մրցույթ՝ նվիրված հայտնի գիտնական, խորհրդային լուսագնացների և մարսագնացների առաջին ստեղծողներից մեկի Ալեքսանդր Քեմուրջյանին։ Երևանի “Այբ” մասնավոր դպրոցի հաղթած թիմի մոդուլը անցյալ տարվա նոյեմբերին բաց է թողնվել տիեզերք հնդկական Skyroot Aerospace ընկերության հրթիռի հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան