Հայաստանում հարկերի ինքնակամ վճարումը խթանելու ռազմավարության շրջանակներում ժամանակավորապես նվազել են վարորդների տուգանքները։ Այսպես, տուգանքի չափը 20 %-ով նվազում է տեսա- կամ ֆոտո հսկման սարքերի գրանցման դեպքում, եթե վարորդը համաձայնի ծանուցումները ստանալ էլեկտրոնային եղանակով։
Զեղչ ստանալու համար պետք է մինչև մայիսի 1-ը գրանցվել roadpolice.am պաշտոնական պորտալում։ Զեղչը չի տարածվում պարեկային ծառայության կողմից տեղում գրանցված խախտումների վրա։ Նորարարությունը կոչված է մոտիվացնել վարորդներին միանալ էլեկտրոնային ծանուցումների նոր համակարգին և խրախուսել տուգանքների ժամանակին վճարումը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան