Մայրաքաղաքի փողոցները վերածվել են վտանգավոր վայրի. անցյալ հանգստյան օրերին իրավապահ մարմինները դանակահարության փաստով հարուցել են ևս մեկ քրեական գործ։ Պատահարի արդյունքում կրծքի և փորի հատվածում ծակված-կտրված վնասվածքներով հիվանդանոցում են հայտնվել երկու երիտասարդ տղամարդիկ։ Ի՞նչ եք մտածում, հետո ավելի վատ կլինի։
Հայտնի է, որ կռվի վայր այս անգամ դարձել է Բաշինջաղյան 142/2 հասցեն։ Հիվանդանոցում հայտնված երկու տուժածները տեղի բնակիչներ են։ Մեկը 28 տարեկան է, մյուսը` 35։ Ոստիկանությունը պետք է պարզի կատարվածի հանգամանքները, իսկ բժիշկները նորից պետք է կյանքեր փրկեն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան