Մայրաքաղաքում նոր անտառային զբոսայգի կկառուցվի

 | 

Նոր զբոսայգին կկառուցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջև։ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի խոսքով նոր այգում կտեղադրվեն շատրվաններ և կլինի երեխաների հետ զբոսնելու առանձին հատված, ինչպես նաև հատված շների հետ զբոսանքի համար։ Զբոսայգու բոլոր աստիճանները նախատեսվում է սալիկապատել բնական բազալտով։

Նոր անտառային զբոսայգու կառուցման աշխատանքները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին և կշարունակվեն 2024 թվականին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև