Մայրաքաղաքի տրանսպորտը թարմացվում է

 | 

Երևանի քաղաքապետարանում ակտիվ աշխատանքներ են իրականացվում քաղաքային տրանսպորտի նորացման ուղղությամբ։ Այս տարի նախատեսվում է ավտոպարկը համալրել համարյա հինգ հարյուր միավոր տրանսպորտով. այժմ խոսքը 8,5 մետրանոց 200 ավտոբուսների և 18 մետրանոց 250 էլեկտրոբուսների մասին է։ Անհրաժեշտ գործընթացները արդեն սկսվել են։

Քաղաքային իշխանությունները աշխատանքներ են իրականացնում տրանսպորտի ոլորտի մի շարք սկզբունքային գործընթացներում։ Այժմ հասարակական տրանսպորտում ներդրվում է միասնական վճարային համակարգ, ավտոպարկը թարմացվում է էկոլոգիական տրանսպորտով, նախատեսվում է նոր երթուղիների մեկնարկ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև