Մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են անսպասելի մշակութային ակցիայի մասին, որ անցկացվում է Երևանի փողոցներում. Երևանի փոքր կենտրոնի հիշարժան տեղերում նստարաններից հնչում է Արամ Խաչատրյանի երաժշությունը։ Երաժշտությունը սկսում է հնչել հատուկ կոճակը սեղմելուց հետո, որը գտնվում է նստատեղի վրա։
Նշվում է, որ զարմանալի նստարանները կարելի է գտնել Պետական Ֆիլհարմոնիայի, “Մոսկվա” կինոթատրոնի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Սիրելի մեղեդիները կարելի է լսել նաև հեռախոսով, սկանավորելով հատուկ QR-կոդը, որը նաև վիրտուալ տուր է առաջարկում կոմպոզիտորի անվան և ստեղծագործության հետ կապված վայրերով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան