Մասիսում “Թումո” կենտրոն կբացվի

 | 

Արարատի մարզի Մասիս քաղաքում կբացվի “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ 12-ից 18 տարեկան երեխաները և դեռահասները կարող են անվճար ուսումնասիրել ծրագրավորում, ռոբոտատեխնիկա և ստեղծարար տեխնոլոգիաներ։ Նախագծի արժեքը գնահատվում է 400 մլն դրամ (մոտ 1 մլն $)։ Կառավարությունը արդեն որոշում է ընդունել կենտրոնի բացման համար քաղաքում հողատարածք հատկացնել։

Այժմ “Թումո” կենտրոններ գործում են Երևանում և Հայաստանի 7 քաղաքներում, ինչպես նաև այլ երկրներում։ Դրանք ֆինանսավորում է գործարար Սեմ Սիմոնյանի ընտանիքի “Սիմոնյան” կրթական հիմնադրամի կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև