2023 թվականին Հայաստանում մահացությունը կազմել է 24 305 մարդ, ինչը 8,9%-ով պակաս է, քան 2022 թվականին։ Մահվան պատճառներից ամենաառաջինը արյան շրջանառության հետ կապված հիվանդություններն են, դրանցից մահացել է 12 973 մարդ (53, 4%), 8,9 %-ով ավելի քիչ, քան մեկ տարի առաջ։ Մահվան հաջորդ պատճառը նորագոյացություններն են (20, 9% կամ 5089 մարդ, նվազում 1%)։
Մահվան տարածված պատճառներ են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (8,6 % կամ 2090 մարդ, նվազում 11,6%-ով), մարսողության համակարգի հիվանդություններ (4,9 % կամ 1 181 մարդ, աճ 3,8%-ով), հիվանդությունների և մահվան արտաքին պատճառներ (4,4 % կամ 1066 մարդ, նվազում 15,3%-ով, էնդոկրին համակարգի հիվանդություններ (1,8 % կամ 437 մարդ, աճ 9,8%-ով)։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան