Ղազախստանում Օլգա Ռիպակովայի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավել է երկրորդ տեղը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում պատմել են, որ հայ մարզիկը եռացատկում ցատկել է 16, 26 մետր և դարձել արծաթե մեդալակիր։ Շնորհավորու՜մ ենք։
Մրցաշարը տեղի է ունեցել Ուստ-Կամենագորսկ քաղաքում, մասնակցել են 70 մարզիկներ։ Մրցաշարը վարկանիշային է համարվում Օլիմպիական խաղերի համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան