Անցյալ շաբաթ Հայաստանի շախմատի ազգային հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է Աշխարհի գավաթի խաղարկությանը Բաքու ժամանելուց՝ բացատրելով իր որոշումը անվտանգության նկատառումներով։ Դրա հետ մեկտեղ գրոսմայստերը պնդում է, որ պետք է մրցութին առցանց մասնակցի։
Շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 26-ը։
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան առաջ է տանում մրցույթների անցկացման հիբրիդային ձևաչափը, այդ պատճառով Արոնյանի՝ առցանց մասնակցության առաջարկը կարող է ընդունվել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան