Կույր, վախկոտ եվրոդիտորդներ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է։ Սյունիքի բնակիչները կարող են հանգիստ լինել, Եվրամիությունը ամեն ինչին հետևում է, առաքելությունը մանրամասն հետևում է իրադարձություններին և ամեն կերպ պահպանում է կարգուկանոնը։

Իսկ արդեն այսօր վաղ առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը կրակել են մեր դիրքերի ուղղությամբ։ Ներքին Հանդ գյուղի բնակիչների մոտ արդարացի հարց է առաջանում. ուր են նրանք նայել հրակոծման ժամանակ, ինչու՞ նրանց ներկայությունը Սյունիքում ադրբեջանցիներին չի կանգնացրել։ Հարցին պատասխանել են կառավարական մեդիաները ամեն ինչում մեղավոր են ռուսները. նրանք իբր դիտորդներին դիրքեր չեն թողել, այդ պատճառով էլ նրանք չեն նկատել և չեն կանխել հրետակոծումը։

Երկաթե տրամաբանություն։ Ադրբեջանը սպանում է հայ զինվորներին, ԵՄ-ն մոռացել է հեռադիտակների փականակը բացել, մեղավոր է ՌԴ-ն։ Իսկ այն փաստը, որ ռուսական դիրքերը և Հայաստանի ԶՈՒ դիրքերը ամեն մեկը իր պատասխանատվության տարածքն ունեն և ընդհանրապես գտնվում են տարբեր տեղերում դա կարևոր չէ, անպետք փաստ է։

Նաև այդ ֆեյքասերները ռուսական կողմին գոյություն չունեցող լիազորություններով են օժտել` չթողնել եվրոպացիներին հայկական դիրքեր։ Իրականում, ԵՄ առաքելությունը գնում է ուր ուզում է, նրանք ամբողջական քարտ-բլանշ ունեն Հայաստանի Կառավարության կողմից։ Այո, նրանք չեն կարող մտնել ռուս սահմանապահների դիրքեր, բայց հրետակոծումը այլ տեղում է եղել։ Եվ եթե եվրոդիտորդները Ներքին Հանդում չեն եղել, ուրեմն նրանք ՉԵՆ ՈՒԶԵԼ։

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև