Կորսված միլիարդներ՝ «Հայֆիլմի» դիմաց

 | 

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է 2005 թվականին ««Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի գույքի վաճառքի հանգամանքներն ու արդյունքում պետությանը պատճառված վնասը, որը գնահատվում է 10 մլն դոլար: «Արմենիա Ստուդիոս» ընկերությունը խոստացված 10 մլրդ դրամ ներդրումների փոխարեն վճարել է միայն 748 մլն դրամ: Հարուցվել է քրեական գործ:

Նշվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն փաստացի չի պահանջել նախատեսված վճարումները: 2015 թվականին՝ պետության և գնորդի միջև պայմանագրի խզումից հետո, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն պետության սեփականություն է դարձել: 10 տարիների ընթացքում հափշտակված գույքը, որը պատմամշակութային արժեք ունի, գնահատվում է 2,66 մլն դրամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև