Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ սկսվել են Արամ Խաչատրյանի մասին 20 րոպեանոց վավերագրական ֆիլմի նկարահանումները՝ կոմպոզիտորի 120-ամյակի կապակցությամբ։ Նկարահանումները իրականացվում են ֆրանսիական Mezzo հեռուստաալիքի կողմից «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ։
Mezzo հեռուստաալիքի աշխատակիցները արդեն Երևանում հանդիպել են հայ մշակույթի գործիչների հետ և իմացել են Արամ Խաչատրյանի կյանքի և ստեղծագործական ճանապարհի մանրամասները։
Mezzo TV-ն դասական երաժշտության հեռարձակման ամենահայտնի հարթակներից է։ Հեռուստաալիքի ծրագրի մեջ ընդգրկված են հայտնի երաժիշտների ելույթներ և միջազգային փառատոններ, յուրահատուկ համերգների ձայնագրություններ, երաժշտական նորություններ, ֆիլմեր, տեսանյութեր մեծագույն կատարողների և կոմպոզիտորների մասին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան