Կնյազ Իբոյանը Եվրոպայի չեմպիոն է

 | 

Իսպանիայում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Հայաստանի համար հաղթանակով է ավարտվել։ Վերջին օրը մեր մարզիկները նվաճել են ոսկե և երեք արծաթե մեդալ՝ հավաքականի համար երրորդ տեղը ապահովելով։ Աշխարհամասի չեմպիոն 92 կգ քաշային կարգում դարձել է Կնյազ Իբոյանը։

Ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ առաջնության մրցանակակիրներ են դարձել Լեվիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգում, Հայկ Պապիկյանը՝ 74 կգ, Մուշեղ Մկրտչյանը՝ 86 կգ քաշային կարգում։

Շնորհավորու՜մ ենք մարզիկներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև