Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել կրճատել հանրակրթական դպրոցների ուսուցիչների շաբաթական դրույքը։ Եթե այժմ ուսուցչի շաբաթական դրույքը կազմում է 22 ուսումնական ժամ, ապա շուտով այն կկրճատվի մինչև 18 ժամ ցածր դասարանների համար (1-ից 4-րդ) և մինչև 20 ժամ միջին և բարձր դասարանների համար (5-ից 12-րդ)։ Այս տարի նորարությունը կվերաբերի 2-րդ, 5-րդ և 7-8-րդ դասարանների ուսուցիչներին, իսկ մնացած դասարաններում նոր կարգը կներդրվի մոտակա երկու ուսումնական տարիների ընթացքում։ Երաժշտական, սպորտային և այլ ոչ հանրակրթական հաստատություններում դրույքը կկազմի 20 ժամ շաբաթական 2026-2027 ուսումնական տարվանից սկսած։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով այժմ ուսուցիչների ժամանակը չի հերիքում ուսումնական պլանների պատրաստման համար (այդ թվում դասի պլանի), իսկ ցածր դասարանների ուսուցիչներին ավելի շատ ժամանակ է պետք աշակերտների հետ աշխատանքի և ուսումնական նյութի ընկալման ստուգման համար։ Եվ ուսումնական ժամերի այժմյան քանակի պահպանման դեպքում ուսուցչի աշխատավարձը կավելանա 20 %-ով ցածր դասարանների համար և 10%-ով մնացածների համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան