Անցյալ շաբաթ Հայաստանի Կառավարությունը վերջապես հիշել է Արցախի ուսուցիչների մասին, որոնց բնակության վայրի փոփոխության պատճառով ժամանակից շուտ կասեցվել են աշխատանքային պայմանագրերը և նրանք զրկվել են աջակցության ծրագրից։Կես տարի տևած դիմումներից հետո վերջապես որոշվել է մարդկանց իրենց իրավունքները վերադարձնել։ Բայց միայն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի կրթության նախարարության տվյալներով անցյալ տարվա վերջին երկրի դպրոցներում աշխատանքի է ընդունվել Արցախի բռնի տեղահանված ուսուցիչներից 400-ը։ Դա ոլորտի մասնագետների միայն մեկ երրորդն է։ Աջակցության ծրագիրը թույլ կտա ուսուցիչների ավելի մեծ խմբի աշխատանք գտնել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան