Կարմրուկը չի նահանջում

 | 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 21 նոր դեպք: Այդ հիվանդներից 18-ը երեխաներ են։ Ամսվա վերջին հիվանդացածների ընդհանուր թիվը կազմել է 359 մարդ, որոնցից միայն 109-ն է չափահաս: Առողջապահության նախարարությունը ծնողներին հիշեցնում է պատվաստման անհրաժեշտության մասին ։

Կարմրուկի դեմ պատվաստումը նախատեսված է 1-6 տարեկան երեխաների համար, սակայն այժմ կոչ են անում պոլիկլինիկա դիմել բոլոր նրանց, ովքեր չեն պատվաստվել կամ չեն ստացել կարմրուկի դեմ դեղամիջոցի 2 դեղաչափ, սակայն շփվել են հիվանդի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև