Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կարմրուկի 10 նոր դեպք։ Համաձայն Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի հաղորդման կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 494-ի։ Հիվանդներից 349-ը երեխաներ են։
Անցյալ շաբաթ Հայաստանում հոսպիտալացվել է ևս 4 հիվանդ։ 319 հիվանդ արդեն անցել են ստացիոնար բուժում և դուրս են գրվել հիվանդանոցից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան