Իսկ դուք գիտեի՞ք, որ ռուսաֆոբիան այլևս Ռուսաստանի հետ համագործակցության խոչընդոտ չէ։ Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը արձանագրել է, որ Հայաստան է հասել զենքի նոր չափաքանակ, որը արտադրվել է ավելի վաղ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի շրջանակներում։
Մելքոնյանը չպարզաբանեց, թե ինչ զենքի մասին է խոսքը։ Եվ դա կարևոր էլ չէ։ Ավելի հետաքրքիր է մեկ ուրիշ բան։ Ռուսաստանից զենքի մատակարարման փաստի մասին բարձրաձայնում է մի մարդ, ով Հռոմի ստատուտի վավերացումից հետո հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի, երբ Հայաստան գա։
Ռուսական զենքի մատակարարման մասին Մելքոնյանի խոսքերը հաստատեց նաև Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակառուսական պրոպագանդայի ևս մեկ առաջատար։
Երկար ժամանակ մեր քաղաքական ղեկավարությունը հասարակական կարծիքը մանիպուլյացիայի էր ենթարկում Ռուսաստանից զենք մատակարարելու թեմայի շուրջ և մեղադրում էր Մոսկվային պայմանավորվածությունների չեղարկման մեջ, դրա հետ մեկտեղ լռելով այն մասին, որ Ռուսաստանը անհրաժեշտ զենքը արտադրել է և անգամ մեր իշխանություններին այդ մասին տեղեկացրել է, բայց այդպես էլ նրանցից զենքը ստանալու պատրաստակամության պատասխան չի ստացել։
Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ զենքը ոչ միայն արտադրվել, այլ նաև մատակարարվել է։ Իսկ մեր Կառավարությունը ձևացնում է, թե ոչ մի կշտամբանք ու վիրավորանք չի եղել։ Չենք կարող գուշակել, թե ինչ է տեղի ունենում այդ կերպարների գլխում։ Բայց փաստը մնում է փաստ։ Իշխանության գլուխ գտնվող դիլետանտները ինչ-որ պատճառներով որոշել են դադար տալ հակառուսական հռետորաբանությանը։ Բայց համացանցը ամեն ինչ հիշում է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Ուզում եք պնդել,թե Ռուսաստանը զենք տալիս էր,մեր իշխանությո՞ւնը չէր վերցնում։