Կարևոր որոշում մեր երկրի անվտանգության համար

 | 

Օրերս Եվրոմիությունը հրաժարվեց Հայաստանին տեխնիկական օգնություն ցուցաբերել Եվրոպական խաղաղության ֆոնդի միջոցներով։ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ խնդրանքը չեղարկվել է հղում անելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեջ ԵՄ-ի միջնորդական ջանքերին։ Երևի այդ ջանքերը կայանում են եվրոպական դիտորդների հեռադիտակով աշխատանքների մեջ, որոնք բացահայտ ոչ մի խախտում չեն տեսնում, բայց լրտեսում են ռուսական ուժերին և Իրանին։

Դրա փոխարեն նույն Եվրոպական խաղաղության ֆոնդը Ուկրաինային հատկացվող օգնության համար միջոցներ չի խնայի՝ հատկացնելով նորանոր տրանշներ։ Դրանով Հայաստանին հասկացնել են տալիս, որ այն Եվրոմիության համար առաջնահերթությունների շարքում չէ, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը չգովեն եվրոպացիներին։

Դրա հետ մեկտեղ բարդ դիվանագիտական պայմաններում ՀԱՊԿ-ը առաքելության իրականացման ծրագիր է մշակել, որը ամեն պահի Երևանի համաձայնությամբ պատրաստ է մտնել Հայաստան։ Բայց Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ՀԱՊԿ-ի կողմից որևէ օգնությունից, բացատրելով դա հորինված փաստարկներով, իսկ իրականում ծառայում են արևմտյան համակարգողներին։

703

Հարցման ժամանակը սպառվել է:

Comments (5)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև