Թաիլանդում ծանրամարտի աշխարհի Գավաթին Հայաստանը 102 կգ քաշային կարգում ներկայացնող Գարիկ Կարապետյանը երկրի համար Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է բերել։ Նա ընդհանուր հաշվարկում ցույց է տվել 401 կգ ցուցանիշ և գրավել է երկրորդ տեղը։ Շնորհավորու՜մ ենք և հպարտանում ենք։
Պհուկետի մրցումներին Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 185 կգ և հրում վարժությունում 216 կգ։ Ընդհանուր արդյունքը մարզիկին թույլ է տվել գրավել երկրորդ տեղը և ազգային հավաքականին ապահովել Օլիմպիական խաղերի ուղեգրով, որը տեղի կունենա այս ամառ ֆրանսիական մայրաքաղաքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան