Կապանը կդառնա ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը

 | 

Սյունիքի մարզի Կապան քաղաքը ընտրվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը։ Այդ մասին հայտարարվել է ԱՊՀ անդամ երկրների Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ։ 2024 թվականին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք կդառնա Տաշկենտը, իսկ 2025 թվականին՝ ադրբեջանական Գաբալա քաղաքը։ Նաև որոշում է ընդունվել անցկացնել ԱՊՀ երկրների մանկական սպարտակիադա սահմանափակ հնարավորությունների տեր երեխաների համար։

ԱՊՀ Գործադիր կոմիտեն նշել է, որ ընտրված բոլոր երեք քաղաքները երիտասարդների հետ աշխատանքի գործում նշանակալի փորձ և հարուստ մշակութային կյանք ունեն։ Այդ քաղաքներում զարգանում են երիտասարդական ենթակառուցվածքները և պահպանվում է միջազգային երիտասարդական համագործակցությունը։

2020-2021 թվականներին Կապանը ընտրվել էր Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք բազմաթիվ մշակութային և հասարակական միջոցառումների անցկացման իրավունքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև