Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է տարածաշրջանում բնակելի շենքերի կառուցման պետական ծրագրի մասին։ Նրա խոսքով նոր շենքերը կառուցվում են Կապանում և Շուռնուխ գյուղում, որտեղ արդեն երկու անգամ հետաձգվել է հանձնման ժամկետը։ Մարզում նաև իրականացվում է մասնավոր շինարարություն, օրինակ Գորիսում շինարարության հայտ են ներկայացրել արդեն երկու ընկերություն
Նաև նախապատրաստում են շահագործման հանձնել Տաթև-Լծեն ճանապարհը, որը Սյունիքի մարզից դեպի հյուսիս ևս մեկ երթուղի կբացի։ Այն թույլ կտա Կապանից դեպի Տաթև գյուղ գնալիս մայրուղով շրջանցել Շինուհայր գյուղը։ Այժմ շինարարական աշխատանքները իրականացվում են Սիսիանի շրջանի Նորավան գյուղի մոտ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան