№8 մանկապարտեզի սաներն այցելել են Կապանում Ռուսական գրքի տուն: Նախադպրոցականներին ներկայացրել են Տան գրադարանի մանկական գրքերն, ապա՝ նրանց համար հեքիաթներ կարդացել:
Կապանում բնակիչների սիրելի մշակութային օջախը դարձած Ռուսական գրքի տան բացման մասին մենք գրել էինք ավելի վաղ: Սա արդեն երկրորդ նման հաստատությունն է. առաջին Տունը 2021 թվականից գործում է Երևանում: Կենտրոններում ռուս գրողների հետ հանդիպումներ ու գեղարվեստական երեկոներ են անցկացվում, այստեղ կարելի է ուսանել ռուսաց լեզուն կամ համակարգչային գրագիտության դասընթացներ անցնել: Ռուսական գրքի տունը ոչ թե լոկ խանութ է կամ գրադարան, այլ՝ ընդհանուր հետաքրքրություններով ու ռուսական և համաշխարհային գրականության հանդեպ սիրով միավորված մարդկանց ձգող մի վայր:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան