Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը մոտակա շաբաթներին կուղարկվի երկրի Խորհրդարան քննարկման։ Ինչու՞ այդ վավերացումը հանկարծ այդքան անհրաժեշտ դարձավ 20 տարվա անգործությունից հետո։ Այդպիսի կարծիքներ տարածվում են Տելեգրամ — ալիքներում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքին հաճոյանալու փորձերում որոշել է Ռուսաստանի դեմ պայքարող դառնալ։ Հաշվի առնելով, որ նա որևէ ծանրակշիռ փաստարկ չունի, ասպարեզ է դուրս եկել Միջազգային քրեական դատարանը։ Վարչապետը որոշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը հենց այն է, ինչ այժմ երկրին պետք է։ Դեռևս մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտը ճանաչեց որպես պետության սահմանադրությանը համապատասխանող և փաստացի թույլ տվեց վավերացնել՝ Հայաստանում ՄՔԴ-ի իրավասության հետագա տարածմամբ։
Ծիծաղելի է, որ Փաշինյանի անմիջական խամաճիկները ԱՄՆ-ի տեսքով դեռևս չեն վավերացրել ՄՔԴ-ի պայմանագիրը։ Անգամ ընդհակառակը՝ նախկին կամահաճ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան ՄՔԴ-ի աշխատակիցներին սպառնում էր անձնական պատժամիջոցներով։ Նրանք հետաքննում էին Աֆղանստանում ամերիկացիների կապը ռազմական հանցագործությունների հետ։ 2020 թվականին ՄՔԴ-ի երկու աշխատակիցների նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց։ Այսինքն, աշխարհին պարզ հասկացրին, թե ով է ղեկավարում բոլոր գործընթացները այսպես կոչված Միջազգային քրեական դատարանում, “ամենաանկախ աշխարհում”։
Նշենք, որ ՄՔԴ-ի իրավասությունը նաև չեն ընդունում Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը։ Վերջինիս հետ, իսկ ավելի ճիշտ նրա առաջնորդի հետ ՄՔԴ-ն հայտնվեց միջազգային տաբլոիդների շապիկներին։ Արևմտյան պրոպագանդիստները ՌԴ նախագահի ձերբակալման օրդեր են դուրս գրել, որը, ինչպես արդյունքում պարզվեց, ավելի շատ ինֆորմացիոն առիթ էր, քան ռուսական առաջնորդի նկատմամբ որևէ իրական միջոցառումների կիրառում։ Ամբողջ ինֆորմացիոն արշավը մեկ գլխավոր նպատակ է հետապնդում՝ դիվականացնել Պուտինին։ Իսկ նրան հանցագործների հետ մի շարքում դնելով՝ դա անելը ավելի հեշտ է։
Այդ իրավիճակում Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը որոշել է, որ կարող է Ռուսաստանին շանտաժի ենթարկել պայմանագրի վավերացման փաստով։ Իբր թե դա ինչ-որ բանի վրա կազդի։ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ ռուսական կառավարությունը զգացմունքների և շանտաժի զոհ չի դառնում, այլ գործում է իր ազգային շահերին համապատասխան, ինչը անհրաժեշտ է նաև հայկական ղեկավարությանը։
Ընդորում, Երևանը շատ է ձգձգում իրականում կարևոր և օգտակար փաստաթղթերի և համաձայնությունների ստորագրումը, անտեսում է ստորագրված համաձայնությունները և պայմանագրերը, հրաժարվում է ընդունել որոշումներ, որոնք կօգնեն ապահովել երկրի անվտանգությունը։ Օրինակ, Հայաստանը այդպես էլ չստորագրեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, որտեղ կոնկրետ գործողություններ էին նախատեսված հանրապետության պաշտպանության հետ կապված։ Փաշինյանի համար կարևոր են կոչերը, բառացի աջակցությունը և անօգուտ բանաձևերը, որոնք պարտադիր բնույթ չեն կրում։
Միայն նայեք, թե նա և նրա թիմը ինչպես են հաճոյանում ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ շնորհակալություն հայտնելով նրանց “հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ ունեցած ավանդի համար”։ Եվ մինչդեռ Հայաստանի արևմտյան գործընկերները “խորապես անհանգստացած են” և “անհամբեր սպասում են հերթական բանակցություններին”, Ադրբեջանը հրակոծում է հայկական տարածքները, խստացնում է Արցախի շրջափակումը և շարունակում է հայերին սպանել։ Դրա հետ մեկտեղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Կ.Կվինը անգամ չի էլ ամաչում՝ արցախահայերին հավաստիացնելով, որ նրանց Ադրբեջանի կազմում ոչինչ չի սպառնում։
Բայց արևմտյան համակարգողների “ջանքերը” միևնույն է պետք է ինչ-որ կերպ արդարացնել։ Եվ Փաշինյանը կարողացավ հորինել ստատուտի վավերացման այլ “մեծագույն” նպատակ։ Մեր իշխանությունները կարծում են, որ դա թույլ կտա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։ Բայց համաշխարհային հանրությունը արդեն շատ առիթներ է ունեցել այդ պետության նկատմամբ պատժամիջոցներ մտցնել առանց ՄՔԴ-ի, սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել։ Իսկ Հռոմի ստատուտի վավերացմամբ Փաշինյանի ադմինիստրացիան միայն մի բանի կհասնի՝ կփչացնի դաշնակիցների հետ հարաբերությունները։ Այսօր ՄՔԴ-ի նշանակետի տակ Ռուսաստանն է, վաղը կարող են լինել Իրանը, Չինաստանը կամ Հնդկաստանը, իսկ Երևանը այդ իրավիճակում ստիպված պիտի լինի ենթարկվել ՄՔԴ-ի իրավասությանը, կատարել իր վրա վերցված պարտականությունները և կորցնել այդ երկրների աջակցությունը։ Նշված երկրներում ապրում են երկիր մոլորակի 8 մլրդ բնակչությունից 3 միլիարդը։ Այնպես որ առողջ բանականության տեսակետից դա բավականին վիճելի մտադրություն է։
Անպատասխան է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է քաղաքական ղեկավարության, մասնավորապես Փաշինյանի գլխում միտք ծագել, որ ՄՔԴ-ի հետ “բարեկամությունը” իրավունք կտա որևէ մեկի վրա ճնշում գործադրել։ Այժմ առավելագույնը ում վրա նա կարող է ճնշում գործադրել՝ նրա կինն է… Եվ դա էլ փաստ չէ։
Աղբյուրը՝ Telegram:
Հեղինակի կարծիքը կարող է չհամապատասխանել խմբագրության կարծիքի հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Իսկ ստրուկի կամքը հարցնու՞մ են, նրան միայն հրամայում են, բայց մինչև անգամ ստրուկը կարող է իր տիրոջ կամքին ընդդիմանալ, իսկ սրանք ավելին են, քան ստրուկը։
ես չեմ հավատում այս արեւմտյան դատարաններին: