Ինչքա՞ն գումար է աշխատել Երևանի քաղաքապետարանը կայանատեղիների հաշվին

 | 

Մայրաքաղաքի քաղաքապետարանի տվյալներով 2024 թվականի հունվարին կայանետեղիների համար վճարներից քաղաքային բյուջե է ստացվել 615 մլն 573 հազար դրամ։ Տարվա առաջին ամսում գրանցվել է կայանատեղիներր 11 030 վճարում։ Էլիտար “Ա” զոնայում ձևակերպվել է 6 695 վճարում 529 մլն 355 հազար դրամ ընդհանուր գումարով, իսկ “Բ” զոնայում 4 335 վճարում 86 մլն 218 հազար դրամ ընդհանուր գումարով։

Անցյալ տարվա հունվարին մայրաքաղաքում ձևակերպվել է 30 հազար տարեկան թույլտվություն 360 մլն դրամ ընդհանուր գումարով։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից “Ա” զոնայում մեքենա կայանելու մեկ ժամը 100 դրամից դարձել է 300 դրամ, իսկ “Բ” զոնայում մեկ ժամը արժե 200 դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև