Ինչպիսին է Հայաստանում էկոլոգիայի հետ կապված իրավիճակը

 | 

Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրը Հայաստանում նշում են էկոլոգի օրը։ Այդ օրը մենք սովորաբար ինքներս մեզ և շրջապատող մարդկանց հիշեցնում ենք, թե որքան կարևոր է մոլորակի նկատմամբ խնամքով վերաբերվել և պահպանել այն սերունդների համար։

2022 թվականի արդյունքներով էկոլոգիապես մաքուր պետությունների շարքում Հայաստանը 180 երկրների շարքում գտնվում է 56-րդ տեղում՝ դա վատ ցուցանիշ չէ։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության ապացույցը է նաև այն, որ մեր երկիրը հաղթել է “Կանաչ Եվրասիա” կլիմատիկ մրցույթի “Ցածր ածխածնային զարգացման ոլորտում պետական քաղաքականություն” անվանակարգում։

Ինչպես և բոլոր երկրները, Հայաստանը ևս ունի էկոլոգիական խնդիրներ և վտանգներ։ Դրանց հիմնական մասը կազմում են գործարանները և կոմբինատները, լեռնային հանքամշակման լցակույտները։ Սակայն պետական անվտանգության հարց բոլոր ժամանակներում համարվում է Մեծամորի ԱԷԿ-ը, որի կայուն գործունեությունը երկրի տնտեսական և էկոլոգիական բարեկեցության գրավականն է։ Շինարարության օրվանից ՌԴ-ն օգնում է վերահսկել աշխատանքը և բոլոի համակարգերի տեխնիկական թարմացում իրականացնել։ Այսօր Հայաստանի Կառավարությունը և ռուսական “Ռոսատոմը” քննարկում են ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման և նոր էներգոբլոկի կառուցման հարցը։

Բացի այդ կողմերը քննարկում են նաև “Նաիրիտ” գործարանի վտանգավոր նյութերի յուղազրկման նախագիծը։ Հայաստանի Կառավարությունը պլանավորում է օգտագործել “Ռոսատոմի” փորձը խորհրդային շրջանում մեր երկրի խոշորագույն քիմիական ձեռնարկության՝ “Նաիրիտի” քիմիական նյութերի վտանգավոր թափոնների վերամշակման ոլորտում, որը տարբեր ընդմիջումներով գործել է մինչև 2010 թվականը։

Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը կապված է այն բանի հետ, որ դեռևս խորհրդային ժամանակներից երկու երկրները մեծ թվով համատեղ նախագծեր ունեն, այդ թվում նաև միջուկային էներգետիկայի ոլորտում։ Այդ պատճառով 2021 թվականի դեկտեմբերի 22-ին մեր երկիրը և Ռուսաստանը հերթական անգամ ստորագրել են Բնապահպանական ոլորտում փոխգործակցության նախագիծը արդեն 2022-2023 թվականների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև