Համաձայն 2024 թվականի “Աշխարհի բնակչության մասին հաշվետվության” Հայաստանում 2023 թվականին ծնված տղաների կյանքի տևողությունը կազմում է 71 տարի, իսկ կանանցը 80 տարի։ Դրա հետ մեկտեղ համաշխարհային միջին ցուցանիշները կազմում են 71 և 76 տարի համապատասխանաբար։
Երկրի բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 2,8 մլն մարդ։ Մինչև 14 տարեկան երեխաները կազմում են բնակչության 20%-ը, 15-ից 64 տարեկան քաղաքացիները 65%-ը, իսկ 65-ից բարձր տարիքի մարդիկ` 14%-ը։ Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն Հայաստանի բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ին կազմել է 2 990, 9 հազար մարդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան