Ազգային վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2023 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 937, 5 հազարից ավելացել է մինչև 2 990, 9 հազար մարդ։ Բնակչության բնական աճը կազմել է 149, 2 %, այն դեպքում երբ 2022 թվականին այդ ցուցանիշը հավասար էր 136, 6%-ի։ Քաղաքի բնակիչների թիվը 1 915 հազար է, նրանցից 1 104, 2 հազարը ապրում են Երևանում։ Գյուղերում ապրում է 1 075, 6 հազար մարդ։
Նշվում է, որ 2023 թվականին գրանցվել է 16 207 ամուսնություն, ինչը 588-ով պակաս է քան 2022 թվականին։ Ընդորում ապահարզանների թիվը համարյա չի փոխվել և կազմել է 4525 դեպք։ Ապահարզանների առավել մեծ քանակ գրանցվել է Երևանում, Կոտայքում, Լոռիում և Վայոց Ձորում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան