Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2023 թվականի առաջին կիսամյակում նորածինների ամենատարածված անունները կրկին Նարեն ու Դավիթն են. այդպես են անվանել 367 աղջկա ու 564 տղայի: Աղջիկների անունների առաջատարների հնգյակում են Արփին (277), Մարիան (255), Լյուսին (207) և Մարին (195), իսկ տղաների դեպքում՝ Նարեկը (441), Մարկը (275), Հայկը (264) և Տիգրանը (257):
Տղաների տարածված անունների թվում են նաև Մոնթեն (240), Արեգը (232), Միքայելը (225), Ռոբերտը (216), Լեոն (203), Արմենը (188) և Դանիելը (185): Աղջիկների շրջանում տարածված են Մանե (172), Անգելինա (166), Եվա (162), Լուսե (148), Աննա (144), Անահիտ (144) և Մարիամ (138) անունները:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան