Երկրաքաղաքական ճգնաժամը, ինչպես նաև արտակարգ շոգը և ջրհեղեղներն առաջացրել են համաշխարհային պարենային խնդիրների աճ: Գնաճը ռեկորդներ է սահմանում թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրներում: Իր պաշտպանվածությամբ հայտնի Եվրոպայում դատարկվում են խանութների դարակները: Օրինակ, Գերմանիայում ալյուրի դեֆիցիտ է առաջացել, Ֆրանսիայում՝ արևածաղկի ձեթի:
Այս ֆոնին Հայաստանում առկա իրադրությունը համեմատաբար բարեկեցիկ է թվում: Մի շարք ուղղություններով 2021 թվականին արտադրողներին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել: Այսպես, կաթի արտադրությունն աճել է 2,5%-ով, անասունի և թռչունի՝ 1,8%-ով, հացահատիկի և ընդեղենի ցանկատարածությունների մակերեսն ավելացել է 2,7%-ով:
Այս բարդ ժամանակները վերապրելու հարցում երկրին օգնում է փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում: 2021 թվականին հանրապետությունը միայն Ռուսաստան էր արտահանել 433,1 մլն ԱՄՆ դոլարի պարենամթերք և գյուղատնտեսական արտադրանք՝ հիմնականում միրգ, բանջարեղեն, խմիչքներ: ԵԱՏՄ երկրները ևս լրացնում են հանրապետության մի շարք կարևոր կարիքներ: Ըստ կանխատեսումների, 2022 թվականին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի շուրջ 300 հազ. տոննա ցորեն, մեծ ծավալների եգիպտացորեն, գարի և արևածաղկի ձեթ:
Ընթացիկ համաշխարհային իրադրությունը ԵԱՏՄ երկրներին դրդում է համագործակցության հետագա ընդլայնմանը: Սա է, մասնավորապես, հայտարարել հունիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հնգյակի» երկրների կառավարությունների ղեկավարներն արդեն համաձայնեցրել են պարենային քաղաքականության հիմնական սկզբունքները, առաջիկայում սպասվում է ամփոփիչ փաստաթղթի ստորագրում:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան