Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի Գավաթը։ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Մեր մարզիկները նվաճել են 14 մեդալ տարբեր քաշային կարգերում։ Եվս 2 մեդալ (արծաթե և բրոնզե) նվաճել են Արցախի սամբիստները, որոնք հանդես են եկել փախստականների թիմում։
Արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Մանուկյանը, Կառլեն Մախինյանը, Դավիթ Հովսեփյանը և Արման Ավանեսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել Կարեն Սարգսյանը, Արթուր Հակոբյանը, Գրիգոր Բեկնազարյանը, Իրենա Պետրոսյանը, Արփինե Մնացականյանը, Սրբուհի Հովակիմյանը, Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը, Սարգիս Վարդանյանը, Ավետիք Պողոսյանը և Նորիկ Խուրշուդյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան