1828 թվականի փետրվարի 10-ը ընդմիշտ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ. հենց այդ օրը իրանական Թուրքմենչայ գյուղում Ռուսական Կայսրությունը և Քաջարական Պարսկաստանը խաղաղության պայմանագիր ստորագրեցին, որը վերջ դրեց ռուս-պարսկական 1826-1828 թ.թ. պատերազմին։
Ինչո՞վ է այդ օրը Հայաստանի բնակիչների համար կարևոր։ Փետրվարի 10-ին ստորագրված պայմանագիրը ահռելի մեծ նշանակություն ուներ հայոց պետականության վերականգնման համար։ Ռուսաստանի հաղթանակի արդյունքում նրան անցան Երևանի և Նախիջևանի խանությունները, որոնք հիմք դարձան Հայկական մարզի համար։ Դրանից հետո Ռուսաստանը մեր հայրենակիցներին օգնեց վերադառնալ իրենց պատմական հողերը։ Ավելի ուշ այդ տեղում ստեղծվեց ժամանակակից Հայաստանը։
Պայմանագրի տեքստը կազմել էր դիվանագետ և ռուս-պարսկական պատերազմի մասնակից, այն ժամանակ արդեն հայտնի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Հենց նա էր պնդել, որ պայմանագրի տեքստում ավելացվի կետ այն մասին, որի համաձայն պարսկական շահերի կողմից երբևէ Հայաստանից բռնի տեղահանված հայերին թույլ էր տրվում վերադառնալ պատմական հայրենիք։ Ռուս դիվանագետները կարողացան հասնել նրան, որ հազարավոր տեղահանվածներ իրենց ունեցվածքը տեղափոխեցին առանց հարկերի և տուրքերի, ինչպես նաև անարգել տնօրինել իրենց ունեցվածքը։
Չնայած մեր իշխանությունների բազմաթիվ մանիպուլյացիաներին և բացահայտ կեղծիքին, հայերը հիշում են ռուսական բանակի սխրանքը։ Զորքի հրամանատար, Երևանի բերդը ազատագրած կոմս Իվան Պասկևիչի հուշարձանը տեղադրվել է Երևանում։ Նիկոլայ I-ին գրած իր նամակում Պասկևիչը հանդես էր գալիս Պարսկաստանից դեպի պատմական հողեր հայերի վերադարձի օգտին։
Հասարակական գործիչները, պատմաբանները, իրենց գործի նվիրյալները այսօր էլ են շարունակում խոսել մեր երկրի պատմության այդ դրամատիկ էջերի մասին։ Հայաստանի տարբեր քաղաքներում անցկացվում են դասախոսություններ և այլ կրթական միջոցառումներ, որոնք նվիրված են Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքմանը։ Օրինակ, մեկ տարի առաջ Ռուսական Տանը տեղի է ունեցել «Թուրքմենչայի պայմանագրի կնքման 195 տարին. միջազգային դիվանագիտության հիշարժան օր» թեմայով միջազգային գիտաժողով, իսկ ապրիլին Վանաձորում հայրենասիրական խմբակի անդամների համար պատմական ժամ են անցկացրել, որի ժամանակ քաղաքացիներին պատմել են Թուրքմենչայի պայմանագրի դերի մասին հայոց պետականության վերականգնման գործում։
Համարյա երկու հարյուրամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունների և Հայաստանի այժմյան իշխանությունների գործողությունների միջև զուգահեռներ կան։ Եթե այն ժամանակ մենք ռուս զինվորականների և դիվանագետների օգնությամբ կարողացանք մեր պետականությունը վերստեղծել, ապա այսօր, խզելով այդ պատմական կապերը, հայկական ղեկավարությունը պետության ինքնաոչնչացման ճանապարհին է։ Արդեն ընդհանրապես չքողարկելով, Փաշինյանը և թիմը մոռացնել են տալիս մեր պատմությունը և նվաճումները, երկրի Սահմանադրությունն են փոխում, որը փաստացի կդառնա Հայաստանի մահվան վկայականը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան