Եվրասիական միջկառավարական խորհրդի պետությունների ղեկավարները Սոչիում անցկացրել են կազմակերպության նիստը։ Հայաստանը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդի մասնակիցները հասցրին քննարկել երկրների համագործակցության հետ կապված բազմաթիվ արդիական հարցեր։ Օրինակ, նիստի արդյունքներով հայտարարվեց, որ այժմ ԵԱՏՄ անդամ երկրները կճանաչեն միմյանց գիտական կոչումները։ Մասնագետները կարող են Միության շրջանակներում ազատ աշխատել առանց կոչման կրկնակի հաստատման։ Դա զգալիորեն կհեշտացնի գիտական կադրերի շարժը։
Բացի այդ, այժմ արդյունաբերական և տեխնոլոգիական մշակումները կֆինանսավորվեն Միության բյուջեից։ Քննարկվող նախագծերից մի քանիսը արդեն պատրաստ են կիրառության մեքենաշինության և շարժիչների արտադրության, բժշկության և այլ ոլորտներում։
Խորհրդի մասնակիցները առանձին ուշադրություն դարձրին տրանսպորտային հաղորդակցությանը։ Ապրանքների տեղափոխումը “Հյուսիս-Հարավ” տրանսպորտային միջանցքով առավելագույն կերպով հեշտացնելու համար արդեն այսօր բեռնարկղների վրա փորձարկվում են էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքներ։ Դրանց ներդնումը ապրանքների ամբողջ ճանապարհի ընթացքում թույլ կտա կրճատել ապրանքների ձևակերպման և ստուգման ծախսերը։
Նիկոլ Փաշինյանը Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը առանցքային լոգիստիկ ուղղությունների՝ Հյուսիս-Հարավ, Արևելք — Արևմուտք զարգացման համար։
Խորհրդի մասնակիցները համակարծիք են, որ հենց ավելի վաղ սկսված միավորումն է օգնել հաղթահարել 2022 թվականի տարուբերումները առավելագույն շահույթով։
“Մեր ինտեգրացիան արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և պահանջվածությունը։ Փոխադարձ առևտրի ծավալներն աճում են, 2015 թվականից աճել են մոտ 90%-ով։ Անցյալ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը հասել է Միության գոյության ընթացքում եղած առավելագույն ցուցանիշին”,-նիստի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին առավել վառ արտահայտվեց 2022 թվականի արդյունքների վրա, երբ մեր տնտեսությունը ճանաչվեց ամենաարդյունավետ աճող տնտեսություններից մեկը։ Անցյալ տարի աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում երկրի արտադրողները կարողացան ԵԱՏՄ շուկայում առավելագույն արտոնություններ ստանալ։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքով 2023 թվականի չորս ամիսների ընթացքում միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 96%-ով։ Այն գնահատվում է 140 մլրդ ռուբլի կամ 660 մլրդ դրամ։ Մեր երկրի իշխանությունների առաջ խնդիր է դրված պահպանել այդ աճը և ՌԴ-ի հետ համագործակցության բոլոր հնարավորությունները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան