Օրերս մեդիադաշտում ակտիվորեն քննարկում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ հավանական է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավային տարածքներ, որոնցով Բաքուն պահանջում է Նախիջևանի հետ կապի համար Զանգեզուրի միջանցք բացել: Նման տեղեկություն է տարածել Politico պարբերականը:
Այս հայտարարությունը շտապեց հերքել ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Նա հայտարարեց, որ հոդվածի տեղեկությունը «սխալմունք» է ու «չի արտահայտում այն, ինչի մասին պետքարտուղար Բլինքերը ասել է օրենսդիրներին»: Բայց իսկապե՞ս սխալվել են եվրոպական Politico պարբերականի լրագրողները: Վերջին տարվա իրադարձությունների պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ բացի Արցախի գրավումից Ադրբեջանը կարող է այլ՝ հեռու գնացող ծրագրեր ունենալ: Բոլորովին վերջերս անկլավների ու ոչ միայն դրանց վերաբերյալ հայտարարություններ հնչեցին:
Բայց սովորական բնակչին հուզում են ոչ թե արտասահմանում ինչ-որ մեկի սպասումներն ու ծրագրերը, այլ այն, թե ի՞նչ է պատրաստվում անել երկրի ու նրա սահմանների պաշտպանության համար մեր կառավարությունը: Իրականում ի՞նչ ունենք մենք:
Հոկտեմբերի 5-ին Եվրամիության, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում ստորագրեց մի հռչակագիր, որի համաձայն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառ. կմ Տարածքով՝ ներառյալ Արցախը: Բայց չէ՞ որ Ալիևը հրաժարվեց մասնակցել այդ հանդիպմանն ու իր ստորագրությունը չդրեց այդ փաստաթղթի տակ: Ստացվում է, որ Հայաստանը միակողմանի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Բաքվից պատասխան ճանաչում չստանալով:
Բառացիորեն 2 օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության ղեկավար Շարլ Միշելի հետ զրույցում հայտարարեց, որ 8 անկլավ «դեռ բռնազավթված են Հայաստանի կողմից», ու ընդգծեց «դրանց ապազավթման կարևորորությունը»: Դրանք Տավուշի, Արարատի ու Սյունիքի մարզերում ընդհանուր 109 քառ. կմ տարածքով գ/84/84յուղերն են, որոնք գտնվում են ռազմավարական կետերում՝ կապելով հյուսիսում Հայաստանը Վրաստանի և հարավում՝ Հայաստանը Իրանի հետ: Մասնավորապես, խոսքը Տիգրանաշեն գյուղի մասին է, որով անցնում է Սյունիք տանող ճանապարհը: Ալիևը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականություն, այլև հայտարարում է, որ ևս 109 քառ, կմ է պատկանում Ադրբեջանին:
Շարլ Միշելը հայտարարել է, որ Ալիևը «չի կարող Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունենալ», ու պահանջել է երաշխավորել Բաքվի ու Երևանի՝ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունումը: Բայց ո՞վ է նրան լսելու: Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Հայաստանը նոր միակողմանի զիջումների է գնացել, քանի որ «դա էին պահանջում Փաշինյանի եվրոպացի գործընկերները»: Ստացվում է, որ Միշելի պահանջներով ողջ կրկեսը Եվրոպայի հերթական սուտն է:
Բաքուն ու Անկարան կանգ կառնե՞ն դրանով: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ անկլավների հանձնումից զատ Թուրքիայի ու Ադրբեջանի վերին ղեկավարությունը կպահանջի Սյունիքով ու Վայոց ձորով անցնող՝ հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ (միջանցք) տալ Ադրբեջանին, ու այդ ցուցակը Հայաստանի յուրաքանչյուր զիջումից հետո կհամալրվի:
Այդ մասին է խոսում նաև քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: «Ադրբեջանի երկարաժամկետ նպատակները հստակ են: Եթե Հայաստանի տարածքում նրանք անկլավներ ունենան, ապա ապագայում նրանց նաև միջանցք պետք կգա՝ անկլավների հետ ցամաքային կապ ունենալու համար… Դրանք Հայաստանի տարածքում ռազմավարական կարևոր ավտոմայրուղիների վրա են գտնվում: Ու եթե Ադրբեջանի հետ միջանցքով կապ լինի, ապա Հայաստանն ուղիղ կապ չի ունենա իր հարավային մարզերի հետ»:
Փաշինյանն ինչո՞ւ հերթական անգամ գնաց զիջումների: Անգամ հիմարին պարզ է, որ հակընդեմ կողմը կանգ չի առնի այսքանի վրա: Քանի որ երբե՛ք կանգ չի առել: Մինչև երբ մենք պիտի զիջենք: Մինչև նրանք հասնեն հենց Երևա՞ն:
Ի՞նչ կերպ բացատրել Փաշինյանի ու իր թիմի այս հիմար, ինքնասպան քաղաքականությունը: Ու ո՞ւր են երաշխիքները, որ Արցախի կորստից, իսկ հետո նաև այսպես կոչված անկլավների հավանական կորստից հետո մենք չենք կորցնի Սյունիքը: Այդ մասին չափազանց շատ են խոսում վերջին շրջանում: Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ Բաքվի ու Անկարայի կողմից այդքան առաջ մղվող Զանգեզուրի միջանցքը երեք հավանական երթուղի ունի, ու «այ դրանցով հանգիստ կմասնատեն երկիրը»: «Կամ էլ՝ կոմունիկացիաների հանդեպ վերահսկողություն սահմանելով, երկիրը շրջափակման մեջ պահելով նոր պահանջներ առաջ կքաշեն, որոնք Հայաստանն իր գործող ղեկավարության օրոք կկատարի», — հավելում է փորձագետը
Ամենահետաքրքիրն այն է, որ շարունակելով անդադար զիջումների կործանարար քաղաքականությունը՝ Հայաստանի ողջ պատմության ամենաանգրագետ առաջնորդը շարունակում է մեղավորներ փնտրել դրսում: Առաջ դրանք այսպես կոչված նախկիններն էին, իսկ այժմ՝ ռուսները: Երբ հաջորդ անգամ Ադրբեջանը Հայաստանի մի մաս իրենով անի, Փաշինյանը սովորականի պես ամեն ինչում կմեղադրի Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ մոռանալով, որ իր գործողություններով փաստացի հենց ինքն է Հայաստանին հեռացրել իրական դաշնակցից: Իրադարձությունների հետագա ընթացքը պարզ է: «Փաշինյանն ու իր քարոզչամեքենան կհայտարարեն, որ դաշնակիցները չեկան ու չօգնեցին Հայաստանին պաշտպանել տարածքները, որոնք Երևանը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչից հետո կմեկնարկի ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու, ՀՀ-ից 102-րդ ռազմաբազայի ու ռուս սահմանապահների դուրս բերելու առավել անկեղծ ու արագ գործընթացը», – նշում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Զարգացնելով Մաթևոսյանի միտքը՝ գալիս ենք չհուսադրող մի եզրակացության. Փաշինյանն այս գործողություններով վերջնական թուլացնում է Հայաստանն ու ափի մեջ Ադրբեջանին ու Թուրքիային մատուցում այն, ինչ նրանից այդ ժամանակ կմնա:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան