ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը խնդրել է օրակարգից հանել մեր երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթղթի ընդունումը։
«Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումը լրամշակելու Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է։ Թեև մյուս բոլոր դաշնակիցները սատարեցին այդ որոշումը, հայկական կողմը որևէ հետաքրքրություն չհայտնեց այդ փաստաթղթի նկատմամբ, և ավելին` մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», – ասել է Իմանղալի Տասմաղամբետովը: Ու դա՝ չնայած այն բանին, որ բոլոր գործընկերները սատարել են համաձայնության նախագիծը (ի դեպ՝ լրամշակման եզրափակիչ փուլում), որում խոսվում էր Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն ուղարկելու մասին։
Ինչպիսի՜ շրջադարձ։ Հիշո՞ւմ եք՝ ի՛նչ էր ասում վարչապետ Փաշինյանը: «Հայաստանում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կլքի Հայաստանը». Հիմա ամեն դեպքում ՀԱ՞ՊԿ-ն է «հեռանում», թե՞ մեր երկիրն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից։ Ի՜նչ մանիպուլյացիաներ ու սուտ են։ Սակայն զարմանալի ոչինչ չկա. Փաշինյանի համար սա առաջին դեպքը չէ:
Նիկոլն անտեսեց հոկտեմբերին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովը, այժմ էլ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Սեպտեմբերին Հայաստանն անտեսեց ՀԱՊԿ երկրների զորավարժությունները Բելառուսում, իսկ մինչ այդ՝ հրաժարվեց մեր հողում զորավարժությունների անցկացումից, թեև դրանք կօգնեին հանդարտացնել ոչ այնքան բարյացակամ հարևաններին:
Այնպես որ ՀԱՊԿ-ի հարցում խոսքը Փաշինյանի ու իր թիմի իսկական սաբոտաժի մասին է. հենց Հայաստանն է հրաժարվում դաշնակիցների առաջարկած օգնությունից:
Այս խեղկատակության ֆոնին Երևանն ու Բրյուսելը հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են կնքում: Եթե ինչ-որ մեկը մոռացել է. դրանք այն հեռադիտակներով մարդիկ էին, ովքեր ոչինչ չեն տեսնում ու չեն լսում, երբ խոսքը հայերի դեմ հերթական ագրեսիայի մասին է: Բայց միևնույն ժամանակ շրջում են Հայաստանի գյուղերով, բնակչությանը հարցուփորձ անում, հետո՝ զեկուցում Բաքվում ու Բրյուսելում: ԵՄ առաքելությունւ Ռուսաստանի հետ Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության հերթական գործիքն է, որը Փաշինյանի ու նրա արևմտյան խաղավարների ջանքերով այժմ ծավալվել է նաև մեր տարածքում:
Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրամիությունը շահագրգռված չեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Նրանց հիմնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է ու իրենց ազդեցությանը հնարավորինս ենթարկելն այն երկրներին, որոնք արդյունքում նոր դոնորներ կդառնան։.
Որևէ մեկի մոտ այլևս կասկած չի մնացել այն քաղաքականության վերաբերյալ, որն անկեղծորեն վնասում է մեր պետությանը։ Փաշինյանն ու իր թիմն արդեն այնքան են ստել, որ իրենք իրենց են հակասում։ Նիկոլը հայտարարում է, որ «Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են», և անմիջապես ասում, թե «Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու նախապատրաստություն է տարվում»։ Նա դեմ է Հայաստանի ինքնիշխանության որևէ սահմանափակման՝ նկատի ունենալով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում ռուսական սահմանապահների ներկայությունը հայկական տարածքում, բայց դիվանագիտական կարգավիճակ է տալիս եվրոպացի դիտորդներին, որոնք այժմ կկարողանան անարգել և անհաշվետու տեղաշարժվել ամբողջ հանրապետությունում, գործել այնպես, ինչպես ձեռնտու է Եվրամիությանը, այլ ո՛չ թե Հայաստանին:
Ինչպե՞ս սա բացատրել: Նա մոլորվե՞լ է ստի մեջ, թե՞ ուղղակի անադեկվատ է: Նա թքած ունի, թե ինչ կլինի բոլորիս հետ. Փաշինյանը վաղուց Կանադայում որևէ մի տեղ իր համար ինչ-որ գողտրիկ վայր է նախապատրաստել:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Հերթական անմտածված քայլերի են գնում ՌԴ-յանը դուրս մղելով հարավային Կովկասից ինչպ դա եղավ 138 տարի առաջ նույն պատկերն է