Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը հավանություն է տվել պատմական և մշակութային հուշարձանների անպատշաճ օգտագործման համար նախատեսված պատիժը խստացնելու մասին նախագծին։ Այժմ այդպիսի օբյեկտները փչացնելու համար տուգանքը կկազմի 100-150 հազար դրամ և 300-350 հազար պաշտոնատար անձանց համար։
Առաջին տուգանքի վճարումից հետո կես տարվա ընթացքում երկրորդ խախտման գրանցման դեպքում նախատեսված է կրկնակի տուգանք 200 հազար դրամ, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 400 հազար դրամ։
Նախաձեռնությունը ուղղված է պատմական և մշակութային հուշարձանների պահպանմանը։ Նշվում է, որ նախկինում տուգանքը աննշան է եղել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան