Հուշարձանների տեսքը փչացնելու համար նախատեսված տուգանքները կրկնակի կաճեն

 | 

“Վարչական իրավախախտումների մասին” օրենսգրքում նախատեսվում է փոփոխություններ կատարել, որոնց համաձայն բնության, պատմական և մշակութային հուշարձանների օգտագործման կանոնների խախտման համար տուգանքները կրկնակի կավելանան։ Այսպես, պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանման ռեժիմի խախտման համար քաղաքացիների տուգանքը 80 հազար դրամից կաճի մինչև 150 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ։

Փոփոխությունները կվերաբերեն նաև կրկնակի խախտումներին՝ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 200 հազար դրամ ֆիզիկական անձանց և 350 հազար դրամ իրավաբանական անձանց համար։ Պատմական և մշակութային հուշարձանների օգտագործման կամ պահպանման կանոնների խախտման դիմաց տուգանքները համապատասխանաբար կաճեն 50 հազար դրամից մինչև 100 հազար դրամ և 300 հազար դրամից մինչև 350 հազար դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև