Անցյալ հանգստյան օրերին Երևանից ոչ հեռու Ջրվեժ գյուղի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրիմինալ քրոնիկոնի հերոսներ են դարձել բոլորովին երիտասարդ տղաներ, որոնցից 18-ամյա Սամվել Գասպարյանը պնեվմատիկ ատրճանակից կրակ է բացել իր հասակակիցների վրա։ Տուժածները հիվանդանոցում են, մեղավորը հետախուզվում է։
Ոստիկանության աշխատակիցները օպերատիվորեն տեղ են հասել դեպքի վայր տագնապի ազդանշանով։ Կատարվածի հանգամանքները պարզվում են, տուժածների շարքում երկու անչափահաս կա։ Հարուցվել է քրեական գործ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան