Բիշկեկում տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի նիստը, բայց առանց Նիկոլ Փաշինյանի։ Իսկ նախօրեին ԱԳՆ ղեկավարների նիստին ուղարկել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։ Մեր երկիրը հանդիպմանը ուղարկել էր այքան անհայտ դիվանագետի, որ նրա ազգանունը անգամ նախապես չհայտարարեցին։ Նա ուղղակի ստատիստ է։
Թվում էր, թե ներկա աշխարհաքաղաքական պայմաններում պետք էր նաև ԱՊՀ հարթակը օգտագործել մեր արտաքին քաղաքական դիրքերը ամրապնդելու համար, այդ պատճառով ԱԳՆ ղեկավարների նիստին պետք է ուղարկվեր ավելի ներկայանալի պատվիրակություն։ Բայց Փաշինյանը և նրա Կառավարությունը, դատելով ամեն ինչից, ընտրել են օտարանալու ճանապարհը։ Եվ ի՞նչ այլընտրանք է վարչապետը պատրաստում մեզ համար։ Ինտեգրացիա՞ Արևմուտքի, Եվրոպայի հետ։
Առաջանում են և այլ հարցեր։ Եվրոպայում երևի մեզ պատրա՞ստ են բաց գրկով ընդունել։ Ա՞յդ պատճառով են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայի փոխնախագահ ընտրել թուրքական “Գորշ գայլեր” ահաբեկչական կազմակերպության ղեկավարի որդուն Յիլդիրիմ Տուգրուլ Տյուրկեշին։ Կամ մի՞գուցե Փաշինյանը պատրաստում է ոչ թե եվրոպական, այլ թուրքական ինտեգրացիա։ Ինչու՞ միանգամից չհանձնել մնացած տարածքը, որ դեռ Նիկոլը չի հասցրել տալ թուրքերին։
Դրա փոխարեն Փաշինյանը այցելել է ավելի կարևոր վայր, քան ԱՊՀ գագաթնաժողովը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը, ում 824 հազար ձայնից ընդամենը 74 հազարով են ընտրել։ Երբեմն թվում է, որ մեր երկրում և նրա շուրջ կատարվողը անհեթեթություն է։
Նման “սուսերով պարերը” մեզ համոզում են, որ մեր քաղաքական ղեկավարությունը միանշանակ հետևում է Ռուսաստանի հետ և ընդհանրապես եվրասիական հասարակության հետ հարաբերությունների խզման տրենդին։ Եվ դա Ադրբեջանի կողմից մշտական վտանգի դեպքում, անկլավների հանձնման և Սյունիքը կորցնելու, Զանգեզուրի միջանցքը բացելու և Մեծամորի ԱԷԿ-ը փակելու մասին խոսակցությունների ֆոնին։
Փաշինյանի անփորձության ֆոնին, որը ավելի շատ ոչ ադեկվատ պահվածքի է նման, Ալիևը ցույց է տալիս դիվանագիտական դաշտում խաղալու հմտություններ. “Հարց է ծագում արդյո՞ք Հայաստանը ուզում է խաղաղություն։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև եթե խաղաղություն ուզեր, չէր հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 ժամ թռչում է Գրանադա, մասնակցում է այնտեղ ինչ-որ տարօրինակ հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը առանց Ադրբեջանի, իսկ 2-3 ժամ Բիշկեկ գալ նա չի կարող, նա կարևոր գործեր ունի”։
Ձկնկիթային — նավթային սուլթանը շատ անգամ է մասնակցել արևմտյան հարթակների հանդիպումներին, օգնել և օգնում է Ուկրաինային, մշտապես վարկաբեկում էր ռուս խաղաղապահներին, նրանցից մի քանիսին սպանել են նրա զինվորները։ Բայց իր համար հարմար իրավիճակում նա նորից վերադառնում է ռուսական հարթակ վարպետորեն խաղալով անառակ որդու դերը։ Այդ ֆոնին մեր հրաշալի առաջնորդը լրիվ ոչնչություն է, որը արդեն ոչ թե ծիծաղ, այլ զզվանք է առաջացնում։
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը ԱՊՀ երկրների շուկաների միջոցով դուրս է եկել Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված աղքատությունից։ Համագործակցության շուկան Հայաստանի համար դարձել է ապրանքների կայուն իրացման և շահույթ ստանալու հնարավորություն, իսկ ևս մեկ Եվրասիական ինտեգրացիոն Միության անդամԵԱՏՄ անդամ դառնալուց հետո երկրի տնտեսությունը չտեսնված աճ է ցույց տալիս։
Փաշինյանի և նրա Կառավարության հաջորդ քայլը, ըստ երևույթին, մեր երկրի տնտեսության ավերումն է։
Գուցե արդեն ժամանա՞կն է վերջ տալ այս ֆարսին։ Որոշումը մենք Հայաստանի բնակիչներս պետք է կայացնենք։
Աղբյուրը` Telegram.
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Բայց ինչ աստիճանի ոչնչություն է սա։ Թուրք: Դավաճան: Տականք: