Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այս գիշեր առանձնահատուկ նկատելի կլինի այս ամիս անցնող աստղաթափը: Հանգստյան օրերին է բաժին հասնում աստղահոսքի գագաթնակետը, ուստի՝ ցանկալի է, որ այս գեղեցկագույն երևույթներից մեկը տեսնել ցանկացողները ուղղվեն Հայաստանի բարձրադիր, լեռնային հատվածներ, որտեղ երկինքն ավելի մուգ է, քան քաղաքում:
Իրականում խոսքը Պերսեիդներ կոչվող երկնային ասուպային հոսքի մասին է: Նման գիշերներին այս աստղագիտական երևույթի մասին առավել մանրամասն պատմում են աստղադիտարանների մասնագետներն աշխարհով մեկ, ինչպես նաև էքսկուրսավարներն, ովքեր կազմակերպում են պերսեիդային անձրևին հետևելու արշավներ:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան