Հերոսների վերականգնողական քաղաքում բացվել է “Հերոսների հացատուն”

 | 

Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների վերականգնողական քաղաքի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է հացատուն, որտեղ կաշխատեն զոհված և անհետ կորած զինծառայողների մայրերը և բարեկամները։ Սկզբում այստեղ կաշխատեն վեց մարդ, հետո նրանց թիվը կավելանա։ Հացատունը արդեն օրհնել է արքեպիսկոպոս Նատան Հովհաննիսյանը։

Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան “Հերոսների վերականգնողական քաղաքի” հոգեկան առողջության Կենտրոնը բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։ Արցախում ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամ դարձած զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները այստեղ կարող են թվային տեխնոլոգիաներով հագեցած բուժում ստանալ, ինչպես նաև վերականգնման կուրսեր անցնել։ Այս տարի նախատեսվում է ստացիոնար բուժման համար նոր մասնաշենք կառուցել, իսկ հետագայում Կենտրոնի մասնաճյուղեր բացել Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև