Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական Calcuo e Finanza պարբերականի վարկածով Միլանի “Ինտերի” ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-10-ում է։ Հայ ֆուտբոլիստը 7-8-րդ տեղերը կիսում է Ստեֆան դե Վրէի հետ, նրանք խաղաշրջանի ընթացքում 3,8 միլիոն եվրո են վաստակել։
“Ինտերի” ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Խական Չալխանօղլուն է, ով վաստակել է 6,5 միլիոն եվրո։ Նրանից հետո Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Տյուրաման, որոնց եկամուտը կազմել է 6,5 միլիոն եվրո։ Միլանյան ակումբը ֆուտբոլիստների վրա տարեկան ծախսում է 117, 8 միլիոն եվրո։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան